4853 դիտում
15:37 14-07-2023
Արժանի լինենք տղերքի հիշատակին և կռիվ տանք հանուն ուժեղ Հայաստանի, Արցախի և մեր ապագայի․ Արթուր Թովմասյան
Արթուր Թովմասյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Առավոտ շուտ ուզում եմ ասել, որ երբեք չեն կարող հաղթել այն ժողովրդին որի մեջ շարքային քաղաքացին կզգա և կտեսնի, որ իրենք պաշտպանում են իրենց անձնական անվտանգությունը և սեփական իշխանությունը՝ քրտնաջան աշխատավոր ժողովրդի իշխանությունը: Որ նրանք տեր են կանգնում պետությանը, որի հաղթանակը հնարավորություն կտա իրենց և իրենց երեխաներին ապրել և արարել ու վայելել բոլոր բարիքները՝ կրոնը, ընտանիքը, աշխատանքը, մշակույթը, առողջապահությունը, վաղվա օրվա նկատմամբ հավատքը և այլն...։ Եվ այս ամենի միակ ճանապարհը մեր երկրի վերադարձն է սոցիալական արդարությանը, վերադարձ, որը կփրկի թե՛ երկիրը, թե՛ ժողովրդին։ Միայն այդ դեպքում մեր երեխաներն ու թոռներն ապագա կունենան։ Հիշեք՝ աշխարհին ուժեղ Հայաստան պետք չէ, մեզ ոչ ոք չի օգնի, մենք կարող եք ապավինել միայն մեր ուժերին, ինչպես 90-ին տղերքը արեցին այն, ինչ կարող էին, հույս ունենալով, որ մենք ավելի ու ավելի լավ կանենք և կշարունակենք իրենց անավարտ գործը, բայց ավաղ դեռ չի ստացվում: Արժանի լինենք մեր նախնիների և հանուն հայկական երկու պետությունների համար կյանքը տված տղերքի հիշատակին, և կռիվ տանք հանուն ուժեղ Հայաստանի, Արցախի և մեր ապագայի:
Բոլորը պետք է հասկանան, որ այս վայրի կապիտալիզմը, հանուն իր շահի բոլորին ստրուկ է դարձնելու, և միայն մի խումբ սրիկաներ են օգտվելու ժողովրդների քրտինքով ստեղծված և շենացրաց պետության բարիքներից, ինչպես ռուսը կասեր՝ «как сыр в масле»:
Հ.Գ. «Կենաց օրենքն է հնուց հավաստում՝ ճորտը կռվում է, տերը՝ ճարպոտում»: Հանճարեղ Ֆիրդուսի»

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
889 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
784 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին