211652_close_icon
views-count1489 դիտում article-date 16:40 15-07-2023

ԱԴԾ-ն կանխել է Մարգարիտա Սիմոնյանի եւ Քսենյա Սոբչակի սպանությունները

ԱԴԾ-ն կանխել է RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի եւ լրագրող Քսենյա Սոբչակի սպանությունները, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

ԱԴԾ-ում տեղեկացրել են, որ հուլիսի 14-ին Մոսկվայում եւ Ռյազանի մարզում կալանավորվել են «Պարագրաֆ-88» նեոնացիստական խմբավորման անդամները, որոնք հետախուզություն էին իրականացնում ոտնձգության օբյեկտ հանդիսացողների աշխատավայրերում եւ բնակվելու հասցեներում։

«Քննչական գործողությունների անցկացման ընթացքում նրանք հաստատել են, որ մահափորձեր էին պատրաստում Ուկրաինայի անվտանգության ծառայության հանձնարարությամբ, յուրաքանչյուր սպանության համար 1,5 մլն ռուբլի պարգեւատրման դիմաց»,- տեղեկացրել են ԱԴԾ-ում։

Նմանատիպ նյութեր