1441 դիտում
23:04 15-07-2023
Մոսկվան «կանաչ լույս» է տալիս Ադրբեջանին՝ Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ ռազմական գործողություններով իրագործելու էթնիկ զտումներ․ Դավիթ Շահնազարյան
Արտակարգ և լիազոր դեսպան Դավիթ Շահնազարյանը լրատվամիջոցներին է տրամադրել իր հետևյալ հայտարարությունը․
Այսօրվա՝ 15 հունիսի, 2023 թ․ «Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՌԴ ԱԳՆ հայտարարությամբ» Մոսկվան արդեն ոչ միայն պաշտոնապես է հրաժարվում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորի՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված իր մյուս բոլոր պարտավորվածություններից, այլ նաև հրապարակորեն խրախուսում, «կանաչ լույս» է տալիս Ադրբեջանին՝ Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ ռազմական գործողություններով իրագործելու էթնիկ զտումներ։
Հայտարարության մեջ նաև հերթական անգամ ամրագրված է ՌԴ-ի հիմնական նպատակը, այն է Թուրքիայի նկատմամբ ստանձնած իր պարտականությունները՝ արտատարածքային (էքստերիտորեալ) «թուրանական միջանցքների» բացումը Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքներում։
Փաստորեն, ՌԴ-ն բացահայտ հիմնավորում է իր աջակցությունը Ադրբեջանի էթնիկ զտման՝ ցեղասպան քաղաքականությանը, ի շահ Թուրքիայի հետ իր համագործակցության։
Ռուսաստանը Ադրբեջանի հետ միասին կրում ու կրելու է Արցախում ստեղծված ներկայիս հումանիտար աղետի և Ադրբեջանի՝ Արցախի դեմ հնարավոր ռազմական գործողությունների հետևանքների ողջ պատասխանատվությունը։
Դավիթ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
15 հուլիսի, 2023թ․, ք․ Երևան

Նմանատիպ նյութեր
1123 դիտում
16:48 31-07-2023
Գերմանացի պատգամավորն Ադրբեջանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու մեջ
12642 դիտում
20:25 17-07-2016
Դավիթ Շահնազարյան. «Ձեր գործողություններով ապացուցեցիք, որ Ժիրայր Սեֆիլյանի կալանավորումը հիմնավոր է»
Այս բաժնից
721 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
589 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
547 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին