211652_close_icon
views-count667 դիտում article-date 15:13 16-07-2023

Իրանի իշխանությունները հայտարարում են բարքերի ոստիկանության վերականգնման մասին

Կիրակի՝ հուլիսի 16-ից, Իրանի բարքերի ոստիկանությունը վերսկսել է երկրում հետիոտների և տրանսպորտային միջոցների պարեկությունը, որը կոչված է վերահսկելու կրոնական նորմերի և հասարակական բարոյականության պահպանումը:  Այս մասին հայտնում է Isna գործակալությունը՝ Իրանի ոստիկանության ներկայացուցչին հղումով։

2022 թվականի աշնանը երկրի քաղաքական և կրոնական ղեկավարության դեմ զանգվածային բողոքի ցույցերից հետո բարքերի ոստիկանության ջոկատները անհետացան Իրանի քաղաքների փողոցներից: 

Վերջին ամիսներին շատ կանայք անհարգալից կերպով անտեսել են գլխաշորի պահանջը, այդ թվում՝ լուռ բողոքի ցույցով: Ապրիլի սկզբին Իրանի դատական ​​համակարգի ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի-Էջեյին սպառնացել էր կանանց «անողորմ» հետապնդումներով՝ առանց հիջաբի հանրության առաջ հայտնվելու համար: Նման պահվածքը «հավասարազոր է թշնամանքի մեր արժեքների նկատմամբ»,- ասել է պաշտոնյան։

Ապրիլի սկզբին հայտնի դարձավ, որ Իրանի ոստիկանությունը սկսել է «խելացի տեսախցիկներ» տեղադրել հասարակական վայրերում։ Ինչպես հայտնում է Reuters-ը, նման սարքերը իրանական ոստիկանությանը թույլ կտան բացահայտել անծածկ գլուխ ունեցող կանանց։ Դրանից հետո «խախտողները» կստանան «նախազգուշական sms-ներ հետևանքների մասին»։ Այս գործողություններն ուղղված են «կանխելու հիջաբի օրենքին դիմադրությունը», հայտնում է իրանական «Միզան» դատական ​​գործակալությունը:

Նմանատիպ նյութեր