211652_close_icon
views-count34257 դիտում article-date 19:46 16-07-2023

Երևանում պարեկները իրականացրել են հատուկ օպերացիա. մասնագիտությամբ 24-ամյա հաշվապահը իր հաշվարկներում սխալ դուրս եկավ. պարեկները հայտնաբերեցին կասկածելի թմրանյութը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ մայոր Արամ Հովհաննիսյանը, 2023 թվականը հայտարարել են պայքար ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեմ, իսկ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը ՊԾ ծառայողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ ՆԳՆ նախարարի և ՀՀ Ոստիկանության պետի հանձնարարականները, որ ապօրինի թմրամոլության դեմ պայքարում պարեկները պետք է ակտիվ պայքար տանեն ու համագործակցեն ոստիկանության իրենց գործընկերների հետ: 

Այն, որ Ոստիկանության և Պարեկային ծառայության համագործակցության արդյունքում հսկայածավալ հանցագործություններ են բացահայտվել, այդ թվում՝ թմրամոլության դեմ պայքարում, գաղտնիք չէ: 

Պարեկային ծառայողներն ու ոստիկանները այնքան, ժողովրդի լեզվով ասած «նարկոտիկներ» են հայտնաբերել, որ վերջին տարիներին չի հայտնաբերվել: 

Գովելի է նաև այն փաստը, որ ապօրինի թմրամիջոցներ հայտնաբերելու գործում ոստիկաններն ու պարեկները տվյալները ստանում են օպերատիվ ճանապարհներով ու դրա արդյունքում վնասազերծվում ու չեզոքացվում են թմրամոլները, որոնց մեջ են լինում նաև ժողովրդի լեզվով ասած «բառիկներ» ու անչափահասներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր հերթական անգամ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի  1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, պարեկներ Արտակ Սաֆարյանի և Արծրուն Զաքարյանի գլխավորությամբ, գիշերը ժամը 02:10-ի սահմաններում օպերատիվ տվյալներ ստանալով, այնուհետև ստուգման նպատակով Ծարավ Աղբյուր փողոցում կանգնեցրել են Mazda մակնիշի ավտոմեքենան:

Պարեկների աչքից չի վրիպել, թե ինչպես է վարորդը ավտոմեքենայի միջից կասկածելի փաթեթ նետում:

Տեղում պարեկները բռնել են նրան և պարզվում է, որ վարորդի կողմից նետված փաթեթում բյուրեղանման փոշիացված թմրանյութի նմանվող զանգված է: 


Վարորդը ներկայացվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ավանի բաժանմունք, որից հետո նրան ներկայացրել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվում է վարույթ: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Կոտայքի մարզի բնակիչ․ 24-ամյա Ռուբեն Վ.-ն է, ով մասնագիտությամբ հաշվապահ է: 

Ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Լուսանկարները՝ Արման Առաքելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր