1255 դիտում
11:13 17-07-2023
Ղրիմի կամրջի վրա գիշերային հարձակումն Ուկրաինայի ռազմածովային ուժերի և անվտանգության ծառայության հատուկ գործողությունն էր. ՌԲԿ «Ուկրաինա»
Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած արտակարգ պատահարի պատճառն ուկրաինական իշխանությունների կողմից իրականացված ահաբեկչական հարձակումն է. այս մասին, ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, ասել է Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը:
«Այս գիշեր Կիևի ահաբեկչական ռեժիմը նոր հանցագործություն է իրականացրել՝ հարձակվել է Ղրիմի կամրջի վրա։ Կիևը չէր կարող չիմանալ, որ կամրջի ավտոմոբիլային հատվածը բացառապես քաղաքացիական օբյեկտ է», - գրել է Կոնստանտինովը թելեգրամյան ալիքում:
Կոնստանտինովը պարզաբանել է, որ կամրջի երկաթուղին չի վնասվել, Ղրիմը Ռուսաստանի հետ կապված է հյուսիսային միջանցքով, կա նաև լաստանավային ծառայության հնարավորություն, ուստի Ղրիմը մեկուսացված չէ։
Մինչդեռ Ուկրաինայի անվտանգության ծառայության աղբյուրները ՌԲԿ «Ուկրաինա»-ին հայտնել են, որ Ղրիմի կամրջի վրա գիշերային հարձակումը Ուկրաինայի զինված ուժերի ռազմածովային ուժերի և Ուկրաինայի անվտանգության ծառայության հատուկ գործողությունն էր։
«Կամուրջը հարձակման է ենթարկվել անօդաչուների օգնությամբ, կամուրջին հասնելը դժվար է եղել, բայց ի վերջո դա հաջողվել է»,- ասել է աղբյուրը։
Ուկրաինայի գլխավոր հետախուզության վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը մեկնաբանել է Ղրիմի կամրջի վրա միջադեպը՝ մեջբերելով հետախուզության պետ Կիրիլ Բուդանովի խոսքերը, որ «այս կառույցն ավելորդ է»։
Ուկրաինայի Հարավային պաշտպանական ուժերի մամուլի կենտրոնի ղեկավար Նատալյա Գումենյուկը հայտարարել է, որ Ղրիմի կամրջի վրա պայթյունը կարող է ռուսական սցենար լինել, գրում են ռուսական լրատվամիջոցները:
Երկուշաբթի առավոտյան Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտնել է Կերչի նեղուցով անցնող կամրջի վրա արտակարգ միջադեպի մասին։ Երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Միջադեպի հետևանքով մահացել է ամուսնական զույգ՝ Բելգորոդի շրջանի բնակիչներ։ Ակսյոնովը հորդորել է զերծ մնալ Ղրիմի կամրջով երթևեկելուց։

Նմանատիպ նյութեր
2070 դիտում
20:28 02-03-2014
Ուկրաինայի Ռազմածովային ուժերի հրամանատարը հայտարարել է, որ հավատարմություն է հայտնել Ղրիմի ժողովրդին
1237 դիտում
12:38 21-03-2023
Ճապոնիայի վարչապետը հատուկ գործողությունն սկսվելուց հետո առաջին անգամ կայցելի Ուկրաինա
1018 դիտում
15:13 04-06-2023
Ղրիմի ղեկավարը հայտնել է Ղրիմի վրա 9 անօդաչուով գիշերային հարձակման մասին
Այս բաժնից
835 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
895 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին
898 դիտում
20:29 21-12-2024
Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան