92876 դիտում
23:51 17-07-2023
Արտակարգ դեպք Երևանում. թիվ 51 երթուղու ավտոբուսը ինքնաբերաբար շարժվել է. վարորդը փորձել է կանգնեցնել քար դնելով, սակայն մատը մնացել է քարի տակ, իսկ ավտոբուսը բախվել է Mercedes-ին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանում՝ Աղաբաբյան փողոցի 20/7 հասցեի դիմաց, թիվ 51 երթուղին սպասարկող Zhongtong ավտոբուսը կայանված է եղել ճանապարհի թույլատրելի հատվածում ու վարորդը իջել է ավտոբուսից և նկատել է, որ ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ է ընթանում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը այդ պահին ավտոբուսի ընթացը կանգնեցնելու նպատակով քար է վերցրել, որպեսզի այն դնի ավտոբուսի անիվի տակ, սակայն այդ պահին անիվը սեղմել է քարը, քարն էլ սեղմել է նրա ձեռքի մատը:
Վարորդին՝ քաղաքացիների օգնությամբ, տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատարին փոխարինող Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկ Ռոբերտ Եղիազարյանն ու Վաղարշակ Սարգսյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ավտոբուսի առաջ ընթանալու հետևանքով այն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes CLS մակնիշի ավտոմեքենային: Ավտոբուսում ուղևորներ չեն եղել:
Վթարի փաստով ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակում նյութեր են նախապատրաստվում:
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1831 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)