45788 դիտում
16:04 21-05-2023
Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում․ կայանված Niva-ն ինքնաբերաբար շարժվել է և, մոտ 300 մետր գլորվելով, հայտնվել ձորում․ օպերատիվ են գործել Ապարանի փրկարարներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում 19-ամյա Արթուր Ավետիսյանի կողմից Լուսագյուղից դեպի «Վիրիվանք» տանող ճանապարհին կայանված VAZ 2121 մակնիշի ավտոմեքենան տեղից ինքնաբերաբար շարժվել և, մոտ 300 մետր գլորվելով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Ապարանի թիվ 21 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի և դասակի հրամանատար Միհրան Սարգսյանի գլխավորությամբ։
Տեղում ծառայություն են իրականացրել նույն վաշտի պարեկներ Տիգրան Բարսեղյանն ու Վարդան Իսրայելյանը։
Ավտոմեքենան փրկարարները պարեկներն ու քաղաքացիները հատուկ ճոպանի միջոցով դուրս են բերել և տեղափոխել անվտանգ վայր։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1882 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)