211652_close_icon
views-count114982 դիտում article-date 22:16 18-07-2023

Արարատի մարզում աղմկահարույց ավտովթարի և մահվան ելքով վրաերթի դեպքով 15 վիրավորներից 2-ը, որոնցից մեկը դեպքի վայրում մահացածի եղբարն էր, հիվանդանոցում մահացան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտակ Ավագյանի որոշմամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է այսօր՝ հուլիսի 18-ին, Արարատի մարզում ողբերգական վրաերթի հետևանքով տեղում մահացածի և վիրավորների ինքնությունը։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 32 կմ հատվածում բախվել են Infinti, ГАЗель և BMW մակնիշի ավտոմեքենաները, որից հետո մի խումբ քաղաքացիներ օգնություն են ցուցաբերել վթարի մեջ հայտնված վարորդներին, քանի որ բախման հետևանքով Infiniti-ն և ГАЗель-ը դուրս էին եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ 

Այդ ժամանակ Mercedes մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել քաղաքացիներին, ապա դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել դեպի Երևան ընթացող Ford Transit-ին։ 

Վթարի հետևանքով վարորդներին օգնության հասած Արարատի մարզի բնակիչներ 43-ամյա Սարգիս Լ-ն ով Արարատից Opel-վ վերադառնում էր տուն Մասիս քաղաք և 21-ամյա Մասիս Ժ-ն վրաերթի հետևանքով տեղում մահանում են։

Դեպքի վայրում հայտնաբերվում է Սարգիս Լ-ի Opel մակնիշի ավտոմեքենան։

Արտաշատի, Մասիսի և Երևանի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվում Արարատի մարզի բնակիչ 51-ամյա Շահեն Խ․-ն, ով վարելիս է եղել Ford Transit-ը, Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Արտակ Մ․-ն, ով վարելիս է եղել ГАЗель մակնիշի բեռնատարը և Infiniti-ի վարորդ Արարատի մարզի բնակիչ 22-ամյա Վահե Մ․-ն։ 

Հիվանդանոց են տեղափոխվել նաև Արարատի մարզի բնակիչ 52-ամյա Արթուր Ա․-ն, Երևանի բնակիչ 28-ամյա Արտուշ Գ․-ն, Արարատի մարզի բնակիչներ 30-ամյա Աշոտ Կ․-ն, 21-ամյա Գոռ Հ․-ն, 44-ամյա Վարդան Պ․-ն, ով ծառայում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունում, 18-ամյա Արսեն Հ․-ն, 35-ամյա Վիրաբ Պ․-ն, 31-ամյա Հայկազ Ա․-ն, 33-ամյա Գարիկ Թ․-ն, 33-ամյա Գոռ Խ․-ն, 36-ամյա Գոռ Պ․-ն, 41-ամյա Գարիկ Խ․-ն, 36-ամյա Խաչատուր Մ․-ն, ինչպես նաև ևս 1 անձ անգիտակից վիճակում։ 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր հիվանդանոցում մահացել են 25-ամյա Շանթ Ժ.-ն և 43-ամյա Սարգիս Լ.-ն։

Պարզվել է նաև, որ վրացական համարինշներով Mercedes-ը վարել է Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Սարգիս Գ․-ն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վայրում մահացած Մասիս Ժ․-ն և հիվանդանոցում մահացած Շանթ Ժ․-ն հարազատ եղբայրներ են։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրողը, այսօր՝ հուլիսի 18-ին, խոշոր ավտովթար, մահվան ելքով վրաերթ ու վրաերթեր են տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 32-րդ կմ-ին բախվել են Ford Transit, Mercedes, BMW, Opel և Nissan մակնիշի ավտոմեքենաները։

Նշված վայրում տեղի է ունեցել ավտովթար, որից հետո քաղաքացիներն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության թիվ 24 հրշեջ փրկարարական ջոկատի վարորդ-փրկարար Վարդան Պողոսյանը (ազատ հերթափոխ) օգնություն ցուցաբերելիս են եղել վարորդներին ու ուղևորներին, երբ վրացական համարանիշներով Mercedes-ը վրաերթի է ենթարկել քաղաքացիներին, փրկարարին ու բախվել մեկ այլ ավտոմեքենայի։

Վրաերթի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 15 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի, Մասիսի և «Էրեբունի» բժշկական կենտրոններ։

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության ՓԾ տնօրեն Կամո Ցուցուլյանը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանն ու Ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Գոռ Մանուկյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի և դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտաշատի հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել են մեքենաները, փակել գազաբալոնները, սահմանազատել տարածքը, տուժածներին դուրս բերել ավտոմեքենաներից, մոտեցրել շտապօգնության մեքենաներին։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, ավագ քննիչներ Արտակ Ավագյանի, Էդվարդ Գաբրիելյանի, Լուսինե Գրիգորյանի և Արման Սիմոնյանի գլխավորությամբ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 246+
246+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր