211652_close_icon
views-count1018 դիտում article-date 09:43 19-07-2023

Նոր ընտրություններ՝ հին դեմքերով. ովքեր կլինեն ՔՊ ավագանու ցուցակում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի ավագանու ընտրություններում իշխող ՔՊ-ն մասնակցելու է հին դեմքերով: Թեեւ դեռ որոշված են միայն առաջին 5 համարների անունները, բայց արդեն կարելի է պատկերացում կազմել, թե ինչ տեսք ունի նոր իշխանության հնացած ցուցակը:

Արմեն Փամբուխչյանը՝ Փամբը, կլինի 2-րդ համարը: Նա 2001-2006 թվականներին սովորել է Երեւանի «Հրաչյա Աճառյան» համալսարանում եւ ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Փամբուխչյանն այն երջանիկներից է, որը մինչ հեղափոխությունն աշխատել է բանկային համակարգում եւ 2018-ից նրա մոտ սկսվել է պաշտոնական առաջխաղացման շրջանը:

Հունիսի 6-ին նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ, հոկտեմբերին՝ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ։ Դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի ցուցակով: 2020 թվականի սեպտեմբերի 24-ին նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, իսկ ապրիլի 12-ին՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար»:

Մանրամասն թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր