1985 դիտում
10:14 07-05-2021
ՔՊ-ի նախընտրական ցուցակում կլինեն նոր դեմքեր՝ հին «երգերով». «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը դեռևս գաղտնի է պահվում, այդ թվում՝ շարքային թիմակիցների համար: Սակայն «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ իշխող թիմը լուրջ բանակցությունների մեջ է մի քանի հայտնի պրոիշխանական «ֆիգուրների» հետ, որոնք մշտապես հին «երգն են երգել» ընդդեմ նախկին իշխանությունների: Հենց նրանց էլ վերապահված է, որ նախընտրական հեղինակություն պետք է բերեն դեռևս իշխող թիմին:
Վերոնշյալի մասին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ևս որոշակի փակագծեր, այդուհանդերձ, բացեց:
- Ցուցակների հետ կապված, թույլ տվեք, այս պահին հրապարակում չանեմ՝ մի քանի պատճառներով, քանի որ արդեն ներկայացրել ենք, որ մայիսի 10-ից հետո անպայման ներկայացնելու ենք, թե ցուցակներում ովքեր են ընդգրկված լինելու: Նախընտրական ցուցակներում նոր մարդիկ կլինեն: Ցուցակը կազմվելու է՝ բնականաբար, կուսակցությունների մասին օրենքը հաշվի առնելով»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1463 դիտում
14:44 06-11-2022
Նոր դեմքեր ու նոր քաղաքական ուժ ձեւավորելու համար պետք է ստեղծվեն դեմքեր. Քաղաքագետ
955 դիտում
09:37 12-05-2021
ԼՀԿ-ն նոր դեմքեր է փնտրում նախընտրական ցուցակում ներառելու համար․ «Ժողովուրդ»
7328 դիտում
09:26 14-06-2018
Բա որ դրսից գան ու տեսնեն հին դեմքեր են մնացել, ի՞նչ կմտածեն մեր մասին. «Փաստ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը