39998 դիտում
14:50 19-07-2023
Ավտովթար Կոտայքի մարզում․ Աբովյանի ծննդատան դիմաց բախվել են Hyundai-ն ու «06»-ը, վերջինը գլխիվայր շրջվել է․ օպերատիվ են գործել Կոտայքի գումարտակի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Աբովյան քաղաքում, Հատիսի փողոցում, Աբովյանի ծննդատան հարևանությամբ բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 20-ամյա Գրիշա Շ․-ի վարած Hyundai մակնիշի և 38-ամյա Իգնատ Դ.-ի վարած VAZ 2106 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով՝ ըստ նախնական տեղելությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Իսկ «06»-ը գլխիվայր շրջվել է։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Վթարի փաստով՝ ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+