211652_close_icon
views-count1183 դիտում article-date 16:02 19-07-2023

Քո լուսավոր կերպարը և բարի անունը կմնան հարազատներիդ, մարտական ընկերներիդ և մեր հայրենակիցների սրտերում․ Ռազմիկ Պետրոսյանը՝ Հովիկ Հարությունյանի հիշատակին

Ռազմիկ Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ազգային ազատագրական պայքարի թոհուբոհով անցած, «Արաբկիր» ջոկատի անփոխարինելի հրամանատար և զինվոր, հայոց բանակի սպաՙ գնդապետ, իմ մարտական ընկեր, սիրելի ՀՈՎԻԿ, բազմաթիվ կորուստներից հետո դեռ չապաքինված, մահվանդ բոթը նորից խոցեց սիրտս, անհանգանիստ հոգիս…Խոր ցավով ու կսկիծով ընդունեցի քո հեռացումի մեծ ու անչափելի կորուստը, որ ծանր է անչափ բոլորիս համար:

Խոսքերն անգամ անզոր են արտահայտելու մարդկային հույզերը, բայց մի մխիթարանք կա. դա երկնային թագավորությունում շարունակվող քո կյանքն է և քո մշտավառ հիշատակը, որը մնալու է քեզ ճանաչողների հուշերում և տեղ է զբաղեցնելու հայոց պատմության ստվար մատյանում: Քո երիտասարդության անհոգ տարիները անցկացրեցիր մարտադաշտում՝ ընկրկելով կյանքի բազմաթիվ դժվարություւններ և քո հերոս ընկերների հետ հաղթանակ կռեցիր, գրավյալ տարածքներ ազատագրեցիր՝ կորցնելով աչքիդ լույսը…Հետագայում պետական պաշտոններ զբաղեցնելով՝ ներգրավվեցիր բանակաշինության սուրբ գործին; Քաղաքական հայացքներիդ համար՝ զրկանքներ կրեցիր, բանտախցում հայտնվելով անգամ՝ պայքարեցիր արդարության համար: Մինչև կյանքիդ ավարտը՝ եղար պատնեշի վրա՝ ակտիվ հասարակական գործունեություն ծավալելով շարունակեցիր ծառայել հայրենիքին:

Քո լուսավոր կերպարը և բարի անունը կմնան հարազատներիդ, մարտական ընկերներիդ և մեր հայրենակիցների սրտերում՝ որպես հայրենատեր մի այր, ով իր ապրած կյանքը իմաստավորեց պայքարով և ապրեց արժանապատվորեն:

Քեզ բարի ճանապարհ երկնային արքայություն:

Հիշատակդ արդարոց՝ օրհնությամբ եղիցի…

Խորապես ցավակցում եմ  ՀՈՎԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հարազատներին, մտերիմներին, մարտական ընկերներին՝ անչափ ծանր եւ անդառնալի կորուստի՝ կապակցությամբ»։

Նմանատիպ նյութեր