26939 դիտում
18:55 19-07-2023
Երևանի գնդի պարեկները իրականացրել են «Անհատ ձեռներեցից հավաքարար մեկ քայլ է» օպերացիան. հայտնաբերվել է դեսպանատան կեղծ համարանիշներով ավտոմեքենան.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` հուլիսի 12-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի և գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, Երևանում իրականացրել են «Անհատ ձեռներեցից հավաքարար մեկ քայլ է » օպերացիան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանում Toyota Avalon մակնիշի ավտոմեքենայի վրա տեղադրված է դեսպանատան կեղծ՝ կարմիր գույնի համարանիշներ, որով երթևեկում են:
Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները Գրիգոր Լուսավորիչ փողոցում հայտնաբերում են այդ ավտոմեքենան և կեղծիք կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալում և Ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխում Երևանի բնակիչ 33-ամյա Սարգիս Ա.-ին:
Արդեն ոստիկանությունում պարզվում է, որ համարանիշները կեղծված են, իսկ նման համարանիշներն օգտագործում են Հայաստանում հավատարմագրված դեպանատներում սանմաքրման (հավաքարի) աշխատանքների համար օգտագործվող տրանսպորտային միջոցները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկված Սարգիս Ա.-ն անհատ ձեռներեց է:
Դեպքի փաստով նախապատրաստվել են նյութեր և այն փոխանցվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)