54615 դիտում
10:35 21-12-2017
Ավազակային հարձակում Երևանում. 2 դիմակավորված ճիվաղ դանակի սպառնալիքի տակ անհատ ձեռներեցից հափշտակել են խոշոր չափի գումար
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավազակային հարձակում հատկանիշներով նույն բաժնի ավագ քննիչ Ներսիսյանի կողմից հարուցվել է քրեական գործ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ դեկտեմբերի 20-ին, ժամը 22։30-ի սահմաններում 2 դիմակավորված ճիվաղ Աբելյան 17 շենքի մուտքերից մեկում հարձակվել են նույն շենքի բնակիչ՝ 35-ամյա Գեորգի Միրաքյանի վրա, դանակի սպառնալիքի տակ նրանից հափշտակել iPhone 6S տեսակի բջջային հեռախոսը, դրամապանակը, որի մեջ եղել է անձնագիրը, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը, վարորդական վկայականը, բանկային քարտեր և 750 հազար դրամ։
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի և նույն վարչական շրջանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Բաղդասարյանի գլխավորությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Միրաքյանը անհատ ձեռներեց է։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: