211652_close_icon
views-count784 դիտում article-date 10:35 20-07-2023

Բաղդադում ցուցարարները ներխուժել են Շվեդիայի դեսպանատուն

Հարյուրավոր ցուցարարներ ներխուժել են Բաղդադում Շվեդիայի դեսպանատուն ու հրկիզել այն, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրները։

Հինգշաբթի վաղ առավոտյան հարյուրավոր ցուցարարներ ներխուժել են Բաղդադում Շվեդիայի դեսպանատուն և այրել այն։

Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ դիվանագիտական ​​առաքելության աշխատակիցներից ոչ ոք չի տուժել։

Այս տեղեկությունը հետագայում հաստատել է Շվեդիայի ԱԳՆ-ն, որը տեղի ունեցածն անվանել է Վիեննայի կոնվենցիայի լուրջ խախտում։

Միաժամանակ Իրաքի ԱԳՆ-ն դատապարտել է հրկիզումը։ Գերատեսչությունն ընդգծել է, որ երկրի իշխանությունները «անվտանգության համապատասխան ծառայություններին հանձնարարել են շտապ հետաքննություն անցկացնել և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ դեպքի հանգամանքները պարզելու և մեղավորներին բացահայտելու համար»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր