799 դիտում
12:36 20-07-2023
Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորումը վիճակի հաղթահարման ամենակառուցողական սցենարն է. Փաշինյան
Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը պետք է շարունակվի հնարավորինս ինտենսիվ: Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ պետք է փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու ուղղությամբ ակտիվ ջանքեր գործադրել.
«Այս պահին մեր խնդիրը ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վրա ավելի մեծ միջազգային ուշադրություն հրավիրելն է դիվանագիտական եղանակներով, եւ ԼՂ-ում հաստատված իրավիճակը միջազգային մամուլում և սոցիալական ցանցերում հնարավորինս լայնորեն ու օբյեկտիվ ներկայացնելու միջոցով»,- ասաց վարչապետը։
Նա նշեց, թե այս ընթացքում էլ ավելի է սրվել Լաչինի միջանցք ու Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը. «Միևնույն ժամանակ, Ստեփանակերտի ու Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորումը իրավիճակի հաղթահարման ամենակառուցողական սցենարն է ու պետք է բոլոր ջանքերը գործադրել այս ուղղությամբ», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր
1189 դիտում
13:47 16-03-2023
Առանց Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմի օրակարգը կձախողվի. Նիկոլ Փաշինյան
994 դիտում
12:59 30-06-2023
Հետագա աշխատանք է պահանջվում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մեխանիզմի և այլ առանցքային հարցերի շուրջ․ ՀՀ ԱԳՆ
Այս բաժնից
721 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
589 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
547 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին