772 դիտում
14:54 21-07-2023
Հրաժարական է տվել Ուկրաինայի մշակույթի նախարարը
Ֆինանսական հատկացումների շուրջ իշխանությունների հետ տարաձայնությունների պատճառով հրաժարական է ներկայացրել Ուկրաինայի մշակույթի նախարար Ալեքսանդր Տկաչենկոն։
Արդեն նախկին պաշտոնյան հայտարարել է, որ այդ քայլով իր անհամաձայնությունն է հայտնում մշակույթի ոլորտին հատկացվող միջոցների կրճատմանը: «Մշակույթը մեր ինքնության և մեր սահմանների վահանն է»,- ասել է Տկաչենկոն:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վարչապետ Դենիս Շմիգալի հետ քննարկել է մշակույթի պետական ֆինանսավորման կրճատման հարցը և առաջարկել նրան աշխատանքից հեռացնել Տկաչենկոյին ու այդ պաշտոնում նշանակել մեկ այլ անձի։
«Նման պատերազմի ժամանակ պետության առավելագույն ուշադրությունը և, հետևաբար, պետության ռեսուրսները պետք է ուղղվեն պաշտպանությանը։ Ակնհայտ է։ Թանգարանները, մշակութային կենտրոնները, խորհրդանիշները, հեռուստաշոուները բոլորն էլ կարևոր են, բայց այս պահին կան այլ առաջնահերթություններ։ Գտեք արտաբյուջետային գումարներ՝ ոչ պետական»,- ասել է Զելենսկին։

Նմանատիպ նյութեր
1945 դիտում
15:10 10-07-2015
Մշակույթի նախարարը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ մշակույթի հարցերով օգնականի հետ
1484 դիտում
22:27 10-07-2015
ՀՀ մշակույթի նախարարը հանդիպել է Իրանի մշակույթի ու իսլամական առաջնորդման նախարար Ալի Ջանաթիի հետ
Այս բաժնից
901 դիտում
22:52 13-01-2025
Պենտագոնում հայտարարել են, որ լիազորությունների փոխանցումը Թրամփի թիմին հարթ է ընթանում
907 դիտում
22:23 13-01-2025
Լիբանանի խորհրդարանը քվեարկել է դատավոր Նաուաֆ Սալամի վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին
1372 դիտում
21:58 13-01-2025
Լավրովի կեղծ նամակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին քաղաքական պատվեր է․ ՌԴ ԱԳՆ