211652_close_icon
views-count53077 դիտում article-date 16:16 22-07-2023

Արտաշատում Mercedes-ով վրաերթի են ենթարկվել 15-ամյա տղաներ․ վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց․ ժամանել են մարզի և Արտաշատի ոստիկանապետերը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 68-ամյա Սամվել Հ․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցում վրաերթի է ենթարկել հետիտոներ 15-ամյա Ալեն Պ.-ին և 15-ամյա Արմեն Մ․-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դեիմել, զանգահարել է շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներին՝ երեխաներին տեղափոխել «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Երեխաներից մեկն այնուհետև տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանն ու Ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Գոռ Մանուկյանը։ 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի և դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։

Տեղում ճանապարհային ոստիկաններն ու Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Նիկողոսյանի գլխավորությամբ, տարածքը սահմանազատել են, որպեսի հետարքրքասեր վարորդները մեքենաները չկայանեն։

Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր