37500 դիտում
18:34 23-07-2023
Արտակարգ դեպք Երևանում. Ավանում՝ «Ռուսո» հյուրանոցի հարևանությամբ կայանված КамАЗ-ում հրդեհ է բռնկվել. օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հուլիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանում` Դուրյան թողամասում՝ «Ռուսո» հյուրանոցային համալիրի հարևանությամբ, բեռնատար ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ:
Տեղում նույն վաշտի պարեկներ Ռաֆիկ Պողոսյանն ու Հովհաննես Դողանյանը սահմանազատել են տարածքը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները չհավաքվեն:
Ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Պարզվել է, որ մասամբ այրվել է կայանված КамАЗ մակնիշի ավտոմեքենայի սրահը:
Ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի հետևանքով, բարեբախտաբար տուժածներ չկան:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+