211652_close_icon
views-count1003 դիտում article-date 17:27 24-07-2023

Արարատ Միրզոյանը կմեկնի Մոսկվա. ՀՀ ԱԳՆ հաստատել է՝ կլինի եռակողմ հանդիպում

Հուլիսի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Մոսկվա: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
 
Կայանալու է երկկողմ հանդիպում ՌԴ ԱԳ նախարարի և եռակողմ հանդիպում ՌԴ և Ադրբեջանի նախարարների հետ:
 
Օրակարգում են տարածաշրջանային անվտանգության, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը, հումանիտար խնդիրները:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ կայքն էր հայտնել, որ հուլիսի 25-ին Մոսկվայում տեղի կունենան եռակողմ և առանձին երկկողմ բանակցություններ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի, Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև:

Նմանատիպ նյութեր