211652_close_icon
views-count60320 դիտում article-date 19:49 24-07-2023

Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակում ստացված տեղեկությունը հավաստի էր. կարճ ժամանակում հայտնաբերվեց մգեցված ապակիներով Lexus-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 24-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Lexus մակնիշի 20 ՍՍ 888  համարանիշի ավտոմեքենայի վարորդը երթևեկում է մգեցված ապակիներով :

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հուլիսի 24-ին, ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Աբովյանի վարչական տարածքում, հայտնաբերում են նշված Lexus-ը և վարորդը՝ Երևանի բնակիչ 27-ամյա Գոռ Մ.-ն, ենթարկվում է վարչական պատասխանատվության: 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր