41058 դիտում
10:51 25-07-2023
Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ բախվել են Toyota Corolla-ն ու ЗИЛ բեռնատարը․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 27-ամյա Սուրեն Բ․-ի վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենան և 55-ամյա Քարամ Ի․-ի վարած ЗИЛ մակնիշի բեռնատարը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի վարորդ Սուրեն Բ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիսի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողները և Ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը։
Տեղում աշխատել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հեթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով՝ Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+