211652_close_icon
views-count895 դիտում article-date 11:59 25-07-2023

Հարձակումները Ղրիմի և Կերչի կամրջի վրա կշարունակվեն. Ուկրաինայի պաշտպանության նախարար

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է, որ «Ուկրաինան կշարունակի հարձակումները Ռուսաստանի կողմից օկուպացված Ղրիմի, ինչպես նաև ՌԴ-ն և Ղրիմի հետ կապող Կերչի կամրջի վրա»: Նա այս մասին ասել է CNN-ին տված հարցազրույցում:

Միաժամանակ նա խոստովանել է, որ Ուկրաինայի հակահարձակումը դանդաղ է ընթանում և հետ է մնում ժամանակացույցից։

Աղբյուրը հիշեցնում է, որ Ռուսաստանն օրերս հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինայի հարավային Օդեսա քաղաքին և հարակից շրջաններին, իսկ Ուկրաինան շարունակում է հարվածներ հասցնել Ղրիմի ներսում: Երեքշաբթի ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ղրիմում զինամթերքի պահեստին, Կերչի կամրջին։

Նմանատիպ նյութեր