1267 դիտում
15:58 25-07-2023
Մեծ հաշվով՝ ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը դրված է կասկածի տակ. Փաշինյան
Այո, մենք կարող ենք ասել, որ ՌԴ-ն այս պիտի անի, ԱՄՆ-ն այս պիտի անի, ԵՄ-ն այս պիտի անի, Ադրբեջանն այս պիտի անի, բայց մենք պետք է ձևակերպենք նաև, իսկ ԼՂ ղեկավարությունն ինչ պետք է անի. աԱյդ ճգնաժամը հաղթահարելու հարցում արդյոք ԼՂ իշխանություններն ունեն որևէ անելիք: Այս մասին, այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես կարծում եմ՝ բոլոր դեպքերում, հենց իշխանություն լինելու բերումով ունեն անելիք և մենք պատրաստ ենք աջակցել դա անելու ուղղությամբ: Այո, մենք ակնկալում ենք, որ այդ երկրները ինչ-որ խնդիրներ կլուծեն ԼՂ-ում, բայց այդ երկրներն իրենք իրենց ունեցած խնդիրը չեն կարողանում լուծել»,-ասաց նա:
Փաշինյանի խոսքոց, իր այս ասուլիսի ուղերձն այն է, որ մեր այդ բանաձևերով ոչ մի հարց չենք լուծելու. «Առնվազն այդ բանաձևերից անդին է պետք մտածել՝ հասկանալով, որ դա չի երաշխավորում, որ մեր հարցերը կլուծենք:
Մենք պետք է դուրս գանք այն տրամաբանությունից, որ ամբողջ աշխարհը քնում-արթնանում է ու մտածում՝ բա Ղարաբաղի կամ Հայաստանի հարցը ոնց լուծենք: Դա մեր խնդիրն է և մենք պետք է գտնենք լուծման ձևերը: Դա չի նշանակում, որ օրինակ, ՌԴ-ին պետք չի այդ լուծումը: ՌԴ-ում կան խնդիրներ, դրան գումարած, սա խնդիր է Ռուսաստանի համար։ Եվ ռեպուտացիոն խնդիր է, և քաղաքական, և աշխարհաքաղաքական, որ ՌԴ խաղաղապահ առաքելությունը ԼՂ-ում է և մեծ հաշվով այդ առաքելությունը դրված է կասկածի տակ: Որովհետև երբ ասում ենք հումանիտար ճգնաժամ, երբ ասում ենք մարդկանց զանգվածային զոհվելու վտանգ կա, դա մեծ խնդիր է Ռուսաստանի համար, առաջին հերթին իր առաքելության վստահելիության և իրագործելիության առումով: Նույնկերպ Արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարումը ևս խնդիր է»,-հայտարարեց Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ ինքը Արցախի նախագահի հետ գործնականում ամենօրյա շփումների մեջ է:

Նմանատիպ նյութեր
14400 դիտում
13:01 31-03-2022
Ռուս խաղաղապահների աչքի առաջ ադրբեջանցիները ներխուժել են խաղաղապահների պատասխանատվության գոտի. Փաշինյան
1186 դիտում
20:39 17-04-2024
ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված․ Պետդումա
Այս բաժնից
985 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1033 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
736 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան