27374 դիտում
21:19 25-07-2023
Խոշոր հրդեհ Շիրակի մարզում. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող մարդատար ГАЗель-ը վերածվել է մոխրակույտի. ժամանել են հրշեջ փրկարարները. պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան համայնքի Մհեր Մկրտչյան փողոցի 3-րդ անցումի տներից մեկի բակում ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության թիվ 53 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջները մարել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող Մանվել Համբարյանի կողմից վարած ГАЗель մակնիշի բեռնատարում առաջացած կրակը: Այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+