211652_close_icon
views-count1216 դիտում article-date 21:47 26-07-2023

Մեկնարկել է Ոստիկանական գվարդիայի ձևավորման հայեցակարգային ուղղությունների քննարկումների շարքը

Հուլիսի 25-ին Երևանում անցկացվեց «Ոստիկանության գվարդիայի մասին» նոր օրենքի մշակման և այլ հարակից իրավական ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հայեցակարգային փաստաթղթին նվիրված բազմաշահառու առաջին քննարկումը, որին մասնակցում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Քննարկմանը մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության զորքերի, ոստիկանության շտաբի ղեկավար անձնակազմը, շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ազգային ժողովի պատգամավորներ։

Բացման խոսքում ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանն ընդգծել է Ոստիկանական գվարդիայի ձևավորմամբ հանրային անվտանգության ապահովման նոր ստանդարտի սահմանման կարևորությունը, որը ենթադրում է կարգավիճակային, կառուցվածքային և բովանդակային փոփոխություններ։

Արփինե Սարգսյանը շնորհակալություն հայտնելով Եվրոպայի խորհրդին՝ ոստիկանության բարեփոխումների Կառավարության օրակարգին աջակցելու համար, նշել է, որ ծրագրի շրջանակներում մշակված հայեցակարգային փաստաթուղթը նպատակ ունի քննարկման դաշտ բացել Ոստիկանության գվարդիայի ձևավորման առանցքային հարցերի շուրջ և մասնագիտական կարծիքների հաշվառմամբ ամուր հիմք ապահովել հետագա օրենսդրական փոփոխությունների համար։

Բացման խոսքով հանդես եկավ նաև ԵԽ համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր