979 դիտում
09:13 27-07-2023
Ալավերդիում փորձում են «Ախուրյանի սցենար» խաղարկել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Թերթի տեղեկություններով, իշխանությունները Ալավերդիում նախատեսում են «Ախուրյան 2» օպերացիա իրականացնել և ամեն ինչ անել՝ համայնքապետ Արկադի Թամազյանին պաշտոնանկ անելու նպատակով։ Օրերս հայտնի դարձավ, որ ՔՊ ավագանու խմբակցությունն ամեն ինչ արել է, որպեսզի «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու մեկ անդամ դուրս գա խմբակցությունից, ինչից հետո Ալավերդի խոշորացված համայնքի ավագանու վերջին 3 նիստերն ուղղակի տեղի չեն ունենում՝ իրականացվող բոյկոտի պատճառով։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները մտադիր են նույն ոճով շարունակել և գործող համայնքապետի նկատմամբ անվստահություն հայտնելու գործընթաց սկսել։ Մենք տեղեկություններ ունենք նաև, որ «Ապրելու երկիր» խմբակցությունը լքած ավագանու անդամին իշխանությունները տարբեր խոստումներ են տվել, ընդհուպ՝ խոստացել են՝ իրենց աջակցելու դեպքում վերջինիս նշանակել Ալավերդու ԲԿ-ի տնօրեն։ Թերթի աղբյուրը փոխանցում է նաև, որ օրերս Ալավերդու համայնքապետարանում Լոռու փոխմարզպետն, առանց որևէ տողատակի, համայնքապետ Թամազյանից պահանջել է հրաժարական տալ և հեռանալ։ Հիշեցնենք, որ ՔՊ-ն և «Ապրելու երկիր» կուսակցությունն ունեն ավագանու 13-ական մանդատ:
«Ապրելու երկիր» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունները ընտրություններից հետո համատեղ հայտարարությամբ հանդես եկան՝ տեղեկացնելով Ալավերդի համայնքում համագործակցության մասին: 2022 թվականի հոկտեմբերի 12-ին այս երկու կուսակցությունները, առանց «Քաղաքացիական պայմանագրի» անդամների, համայնքի ղեկավար ընտրեցին «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արկադի Թամազյանին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1760 դիտում
13:15 17-03-2021
Հայաստանն ապագայի 2 սցենար ունի, երրորդ ցանկացած սցենար այս երկուսից մեկի մոդիֆիկացիան է. Սուրեն Սարգսյան
1054 դիտում
13:13 15-10-2023
Տարբեր տեղաշարժեր վկայում են, որ Իսրայելը փորձելու է ընդդեմ Իրանի խաղարկել ադրբեջանական «քեյսը»․ քաղաքագետ
5725 դիտում
10:13 05-06-2020
Հայաստանը հաստատուն քայլերով գնում է դեպի համավարակի «իտալական սցենար»․ «Փաստ»
Այս բաժնից
475 դիտում
16:27 05-11-2024
Գույքահարկն ու «կարմիր գծերը» թանկացրել են. թող այդ փողն ուղղեն տրանսպորտին եւ չթանկացնեն. Մարության
481 դիտում
16:10 05-11-2024
Մենք արել և անում ենք ամեն ինչ հայ-ադրբեջանական կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման համար. Պուտին