1051 դիտում
13:13 15-10-2023
Տարբեր տեղաշարժեր վկայում են, որ Իսրայելը փորձելու է ընդդեմ Իրանի խաղարկել ադրբեջանական «քեյսը»․ քաղաքագետ
Տարբեր տեղաշարժեր վկայում են, որ Իսրայելը փորձելու է ընդդեմ Իրանի խաղարկել ադրբեջանական «քեյսը»: Առաջիկայում հավանաբար կտեսնենք զենքի ու ռազմամթերքի նոր տեղաշարժեր դեպի Ադրբեջան։ Քաղաքագետ Արա Պողոսյանն այս մասին գրում է ֆեյսբուքյան ի էջում։
«Անկասկած է, որ Ադրբեջանը (հասկանալ Իսրայելը) կփորձի Իրանի դեմ հենց պրոքսի պատերազմի սցենար խաղարկել` Հայաստանում Իրանի ռազմավարական շահերին հարվածելու միջոցով։
Իրավիճակ` երբ Իրանը ստիպված կլինի կա‘մ վերափոխել տարածաշրջանային հաղորդակցության և անվտանգության համակարգի ապագայի մասով փոխել իր ռազմավարությունը, կամ ներգրավվել պատերազմի մեջ սեփական սահմանների մոտ և ընտրություններ կատարել պաղեստինյան և ադրբեջանական «քեյսերի» միջև։
Իհարկե բարդ ընտրություն է լինելու` պահպանել իսլամական աշխարհի հովանավորի իր իմիջը և շարունակել ՀԱՄԱՍ-ի և դիմադրության մյուս մասնիկներին աջակցությունն ու հիմնական ուշադրությունը հատկացնելը, թե՞ լուծել մերձավոր սահմանների անվտանգության և ռազմավարական շահերի սպասարկումը։
Կարծում եմ այս պարագայում Իրանը ստիպված կլինի նախ մերձավոր սահմանների և ռազմավարական շահերի սպասարկումը, միաժամանակ Հզբոլա-յի միջոցով շարունակելով աջակցությունը Գազայի հատվածին։
Սակայն սա նաև Իսրայելի համար է լինելու ծախսատար և ռեսուրսատար ճակատ, չնայած այն հանգամանքին, որ շուրջ 3 տարի Իսրայելը Ադրբեջանին հսկայական քանակությամբ սպառազինություն է մատակարարել և ադրբեջանական բանակի տարբեր մասնագետների համար ապահովել է ուսուցում։
Մոտենում ենք գորշ ժամանակների, երբ ամեն վայրկյան, քայլ, խոսք ունենալու է կյանքի արժեք»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր
976 դիտում
09:13 27-07-2023
Ալավերդիում փորձում են «Ախուրյանի սցենար» խաղարկել. «Փաստ»
1009 դիտում
13:39 06-08-2023
Սերգեյ Սմբատյանի «քեյսը» իմ տեսած ամենատարօրինակ դեպքերից է․ Ռուբեն Մելիքյան
Այս բաժնից
412 դիտում
16:27 05-11-2024
Գույքահարկն ու «կարմիր գծերը» թանկացրել են. թող այդ փողն ուղղեն տրանսպորտին եւ չթանկացնեն. Մարության
421 դիտում
16:10 05-11-2024
Մենք արել և անում ենք ամեն ինչ հայ-ադրբեջանական կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման համար. Պուտին