211652_close_icon
views-count1918 դիտում article-date 09:13 14-10-2024

Այսօրվանից հաստատուն քայլերով գնում ենք դեպի խորը աշուն. Սուրենյան

Այսօրվանից հաստատուն քայլերով գնում ենք դեպի խորը աշուն:

Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Հայաստանի տարածքում հոկտեմբերի 15-ի գիշերը և կեսօրից հետո՝ առանձին շրջաններում, 14-ին և 16-18-ին ժամանակ առ ժամանակ՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

«Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 14-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Երևանում հոկտեմբերի 15-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Հոկտեմբերի 14-ին և 16-18-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ

Նմանատիպ նյութեր