211652_close_icon
views-count1432 դիտում article-date 23:13 27-07-2023

Արմինե Գևորգյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության պետ

Արմինե Գևորգյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության պետ:

Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմինե Սամվելի Գևորգյանի
Կենսագրությունը


Ծնվել է 1983 թվականի նոյեմբերի 12-ին, Եղեգնաձորի շրջանի Ռինդ գյուղում:

2005թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը:

Աշխատանքային գործունեություն

2006-2007թթ. - «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի Վայոց ձորի մասնաճյուղի կրտսեր վարկային գործակալ 

IV-VI.2007թ. - Վայոց ձորի մարզի դատախազության քննիչ

2007-2014թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց ձորի մարզի քննչական բաժնի քննիչ, ապա՝ ավագ քննիչ

08.10.2014-14.10.2014թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ

2020-2021-թթ. - ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների կազմակերպական վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության ՀԿԳ քննիչ

2021-2023թթ. - ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ

17.07.2023-26.07.2023թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության պետի տեղակալ

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է ունի 4 երեխա:

Նմանատիպ նյութեր