9789 դիտում
23:25 25-02-2019
Քննչական կոմիտեի նախագահն ամփոփել է Վայոց ձորի մարզային քննչական վարչության կողմից 2018 թվականի ընթացքում կատարված աշխատանքները
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը փետրվարի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի մարզ՝ մարզային քննչական վարչության կողմից 2018 թվականի ընթացքում կատարված աշխատանքներն ամփոփելու նպատակով:
ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչության պետ Հովիկ Խաչատրյանը ներկայացրել է 2018 թվականի ընթացքում մարզային քննչական վարչության կատարած աշխատանքները՝ թվային ցուցանիշներով:
Ըստ այդմ՝ հաշվետու ժամանակահատվածում՝ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվել է 192 քրեական գործ՝ նախորդ տարվա 152 գործի դիմաց: 83 քրեական գործի վարույթ ավարտվել է:
Հաշվետու ժամանակաշրջանում քննչական վարչության վարույթում քննված քրեական գործերի քանակը նախորդ տարվա համեմատ աճել է 40-ով, ինչը նաև պայմանավորված է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների աճով:
ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը ոլորտ առ ոլորտ ուսումնասիրել է մարզային վարչության վարույթում գտնվող գործերի ընթացքին և այն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով տվել կոնկրետ հանձնարարականներ:
ՔԿ նախագահը դրական է գնահատել մարզային վարչության կատարած աշխատանքը, միևնույն ժամանակ շետել, որ կատարելաագործվելը պետք է լինի ամենօրյա աշխատանք:
Հայկ Գրիգորյանը աշխատանքային այցի ընթացքում անդրադարձել է էլեկտրոնային նախաքննության ծրագրին՝ նշելով, որ մարտի մեկից Կոմիտեն ամբողջությամբ աշխատելու է այդ ծրագրով:
[b]ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
1429 դիտում
23:13 27-07-2023
Արմինե Գևորգյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության պետ
Այս բաժնից
760 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
601 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
712 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված