15890 դիտում
12:10 28-07-2023
Ավտովթար Երևանում․ 40-ամյա վարորդը Honda-ով բախվել է կանգառի նշանի վահանակին և կողաշրջվել․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։55-ի սահմաններում Երևանի բնակիչ 40-ամյա Ազատ Ի․-ն իր վարած Honda մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտա թիվ 53 Ա հասցեի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կանգառի նշանի վահանակին և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։
Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Մեսրոպ Կարապետյանն ու Հրաչյա Սարդարյանը։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով՝ քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Լուսնակարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+