66552 դիտում
18:28 28-07-2023
Երևանում ոստիկաններն իրականացրել են «Յաշիկից կրակողը տղա չի բերի» օպերացիան. հայտնաբերվել է Mercedes G մակնիշի ավտոմեքենան, ատրճանակն ու կրակոց արձակած ՌԴ քաղաքացին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով այսօր՝ հուլիսի 28-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քրեական հետախուզության բաժնի (վարչության պետ, Ոստիկանության գեներալ մայոր Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանի) և ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ, Ոստիկանության Երևան քաղաքի քրեական հետախուզության բաժնում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա իրականացրել են «Յաշիկից կրակողը տղա չի բերի» օպերացիան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 22-ին Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ այդ օրը՝ 08:50-ի սահմաններում, անհայտ անձը դեռևս չպարզված ատրճանակից կրակոց է արձակել Քաջազնունի փողոցի շենքերից մեկի բակում, որի հետևանքով վնասվել է այդ շենքի բնակարաններից մեկի հյուրասենյակի առաստաղը:
Գ. Շամշյանը տեղեկություններով՝ նշված հասցե են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խմբերը:
Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների 3-րդ քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Կիրակոսյանի և ավագ քննիչ Հայկ ԺամԱկոչյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված բնակարանում հայտնաբերել են կրակված պարկուճ և գնդակ: Նույն օրը դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մի քանի օր շարունակ ոստիկանները, իրականացնելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, դուրս են եկել ճիշտ հետքի վրա և քիչ առաջ Երևանում հայտնաբերվել է Mercedes G մակնիշի 33 GG 300 համարանիշի ավտոմեքենան ու ապօրինի զենք-զինամթերք պահելու, օգտագործելու և խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով «յաշիկով» հանդերձ, ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 2 հոգու:
Ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ բերման ենթարկվածներից մեկի մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ:
Բերման ենթարկվածները՝ ատրճանակով հանդերձ, ներկայացվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաների 3-րդ քննչական բաժին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կրակոց արձակողը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 20-ամյա Միխայիլ Մ.-ն է, իսկ ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ 25-ամյա Տ. Մ.-ին: Արդյո՞ք վերջինս կրակոց արձակելու պահին եղել է ավտոմեքենայում թե ոչ, պարզվում է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, եթե ոստիկանները օպերատիվ և գրագետ չգործեին, ապա Միխայիլ Մ.-ն պատրաստվում էր լքել Հայաստանը, բայց ինչպես ասում է ժողովուրդը՝ ոստիկանների հմուտ գործողությունների արդյունքում չկարողացավ ցամաքից օդային ճանապարհով լքել Հայաստանը:
Լուսանկարները ու տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+