211652_close_icon
views-count43938 դիտում article-date 15:29 18-08-2019

Ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները տաք հետքերով բերման են ենթարկել Երևանում կրակոցներ արձակած «տաք գլուխներին». հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակն ու «Բայկալ» հրացանը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները խուլիգանություն կատարելու կասկածանքով Չարենցի փողոցի 1 հասցեի մոտից ոստիկանության Մարաշի բաժանմունք են բերման ենթարկել մի քաղաքացու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նա Գեղարքունիքի մարզի Գագարին ավանի բնակիչ, 27-ամյա Արմեն Հ.-ն է, ում մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տիպի օդամղիչ ատրճանակ՝ իր պահունակով: Գ Շամշյանի տեղեկություններով՝ Արմեն. Հ.-ն բերման ենթարկվելուց րոպեներ առաջ նշված ատրճանակով մեկ անգամ օդ է կրակել, անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Բակունցի փողոցի 11 շենքի մոտակայքում («Մուշ» խանութի մոտ) վիճաբաություն է տեղի ունեցել, որի ժամանակ կրակոցի ձայներ են լսվել: Օպերատիվորեն նշված վայր են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողները, ովքեր պարզել են, որ նույն օրը՝ ժամը 23:20-ի սահմաններում, նշված շենքի բակում եղած աղմուկը դադարեցնելու նպատակով նույն շենքի բնակիչ, 40-ամյա Ալեն Մ.-ն, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բակում իրեն պատկանող «Բայկալ» տիպի հրացանով մի քանի անգամ օդ է կրակել: Դեպքի վայրի զննությամբ ոստիկանները հայտնաբերել են նշված հրացանը՝ փամփշտանոցում մեկ կրակված պարկուճով և մեկ պարկուճ էլ հայտնաբերվել է բակում: Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր