188591 դիտում
16:58 29-07-2023
Ողբերգական դեպք` Արագածոտնի մարզի գյուղերից մեկում. կինն իրենց տան բակում ջրամղիչ շարժիչով գորգը լվանալիս հոսանքահարվել և տեղում մահացել է. ժամանել է Արագածոտնի մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, հուլիսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 13:20-ի սահմաններում «Թալին» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է մարզի գյուղերից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանն ու ոստիկանության Թալինի բաժնի պետ Արմեն Հարությունյանը:
Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Իսկանդարյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի սեփական տանը հայտնաբերել են նույն տան բնակիչ, 49-ամյա Հերիքնազ Մ.-ի դին:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, իրենց տան բակում ջրամղիչ շարժիչով գորգ լվանալու ընթացքում, շարժիչի էլեկտրական լարը ջրի մեջ ընկնելու հետևանքով հոսանքահարվել և տեղում մահացել է:
Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
26891 դիտում
12:30 24-07-2024
Ողբերգական դեպք՝ Արագածոտնի մարզի գյուղերից մեկում. տան բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ