81080 դիտում
11:49 30-07-2023
Երեւանում Mercedes Sprinter-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, տապալել է բետոնե էլեկտրասյունը, իսկ հետո ասում էր. «Էս ի՞նչ հաշիվ ա, մտնում էի տուն, էս ո՞վ ա ավտոս էս օրը գցել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 02:40-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 58-ամյա Արմեն Վարդանյանը իր վարած Mercedes Sprinter մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել է բետոնե էլեկտրասյանն ու կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետեւանքով էլեկտրասյունը տապալվել է, օպերատիվորեն ժամանած Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել վարորդին, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երեւանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ապա քաղաքացիների եւ պարեկների օգնությամբ վերամբարձ կռունկով դարձի են բերել ավտոմեքենան:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երեւան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել եւ հերթապահություն են սահմանել նույն վաշտի պարեկներ Արա Զաքարյանն ու Սպարտակ Պողոսյանը: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է խմածության ամենաբարձր աստիճանի:
Դեպքի վայրում էլ բժիշկներին, փրկարարներին ու պարեկներին ասում էր. «Էս ի՞նչ հաշիվ ա, մտնում էի տուն, էս ո՞վ ա ավտոս էս օրը գցել»:
Հետո տեղում պարզվեց, որ իր տունը ոչ թե Խուդյակովի փողոցում է, այլ Նոր-Նորքում: Հավաքվածներն էլ կատակում էին՝ ասելով. «Մարդ ինչ աստիճանի «լվացք» արած լինի, որ վթարի ենթարկվի հերիք չի, տան տեղն էլ չհիշի»:
Վթարի փաստով ՊԾ Երեւան քաղաքի գնդում նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաեւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները, ովքեր ողջ գիշեր աշխատանքներ են իրականացրել տապալված սյունը նորով փոխարինելու եւ նշված հատվածում էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։
Լուսանկարները՝ Գեւորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+