211652_close_icon
views-count1519 դիտում article-date 18:01 31-07-2023

Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն շինհրապարակների լրացուցիչ կահավորման պահանջները

Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն շինհրապարակների լրացուցիչ կահավորման պահանջները. այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Նշվում է, որ ոլորտի խնդիրներն ու նոր կարգավորումները քննարկվել են «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի անդամների և այլ կառուցապատող ընկերությունների հետ.

շենքերի և շինությունների կառուցման ընթացքում պետք է ապահովվի շինարարությանը համապատասխան բարձրությամբ 180 գրամ/քմ խտությամբ ցանցով ծածկումը:

4-րդ և 5-րդ աստիճանի ռիսկայնության օբյեկտների դեպքում կտեղադրվեն օդի որակի մոնիթորինգի սարքավորումներ:

Շինանյութի տեղափոխումը և պահպանումը կկազմակերպվի անթափանց թաղանթներով, պահեստավորումը՝ փակ տարածքներում կամ ծածկերով:

մայրաքաղաքի փողոցները չաղտոտելու համար մեքենաները շինհրապարակից դուրս կգան հատուկ մետաղական էստակադայի վրա լվացվելուց հետո:

Նմանատիպ նյութեր