211652_close_icon
views-count976 դիտում article-date 21:41 01-08-2023

Տեսակետների տարբերությունը երբեք չպետք է վնասի ընդհանուր շահերին. ՄԻ պաշտպանը մասնակցել է պանելային քննարկման

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը «Երիտասարդների կողմից՝ երիտասարդների համար» ազգային երիտասարդական համաժողովի շրջանակում այսօր՝ օգոստոսի 1-ին, մասնակցել է պանելային քննարկման։

Ողջունելով մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանն անդրադարձել է մարդու իրավունքների պաշտպանության վիճակին, ՄԻՊ հաստատության առաջնահերթություններին, կառույցի կողմից մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Պաշտպանը կարևորել է միասնականության գաղափարը և ցանկացած խնդրին պրոֆեսիոնալ մոտենալու անհրաժեշտությունը։

«Ցանկացած խնդրի լուծման համար մեկ դերակատարի աշխատանքը բավարար չէ։ Բացի այդ, դրական արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է լինել ծայրահեղ պրոֆեսիոնալ։ Միշտ չէ, երբ բոլորն ունեն միևնույն տեսակետը։ Սակայն տեսակետների տարբերությունը երբեք չպետք է վնասի ընդհանուր շահերին։ Այս համատեքստում առաջնային է աշխատանքին պորֆեսիոնալ մոտեցումն ու համախմբվածությունը»,- նշել է Անահիտ Մանասյանը։

Պաշտպանն իր խոսքում անդրադարձել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակին, ներկայացրել բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող 68-ամյա տղամարդուն Ադրբեջանի կողմից առևանգման առնչությամբ իրականացվող աշխատանքները, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ։

Անահիտ Մանասյանը պատասխանել է նաև երիտասարդների հարցերին, որոնք վերաբերել են պետական շահի և մարդու իրավունքների պաշտպանությանը։

Ազգային երիտասարդական եռօրյա համաժողովին մասնակցում են 18-35 տարեկան սփյուռքահայ երիտասարդներ՝ համայնքային, իրավական, գիտական, կրթական, մշակութային և այլ շրջանակներից։ Այն անցկացվում է ինտերակտիվ և ներառական ձևաչափով։

Նմանատիպ նյութեր