17377 դիտում
22:14 01-08-2023
Ջուրը ժամեր շարունակ չի հոսել բակերով․ «Վեոլիա Ջուր» ընկերության արձագանքը
«Վեոլիա Ջուր» ընկերությունն արձագանքել է SHAMSHYAN.com կայքում հրապարակված՝ «Արտակարգ իրավիճակ Երևանում․ ժամեր շարունակ խմելու ջուրն անխնա հոսում է բակերով մեկ, իսկ պատասխանատուները ձկան նման «ջուրն առել են բերաններն» ու ոչինչ չեն անում» վերնագրով հրապարակմանը։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ ջուրը ժամեր շարունակ չի հոսել բակերով, այլ ահազանգը ստանալուց 2,5 ժամ հետո արդեն «Վեոլիաթիմը» (այսպես է գրված ընկերության ուղարկած նամակում – SHAMSHYAN.com) եղել է հասցեում և սկսել է վթարավերացման աշխատանքները:
Տեղում պարզվել է, որ ընկերության՝ շենքերը սնող 300 մմ-ոց ջրագծի վրա կառուցված են ավտոտնակներ և աշխատանքներ իրականացնել ուղղակի հնարավոր չէ: Ընկերության մասնագետները, ինչ-որ հատված գտնելով, որտեղից հնարավոր է եղել հասնել ջրագծին, բայց միևնույն ժամանակ չվնասել ավտոտնակները, քանդել են ասֆալտն ու մասնակի վերացրել վթարը:
Հենց առաջին օրը հաջողվել է վերականգնել բաժանորդների մեծ մասի ջրամատակարարումը: Սակայն այս անգամ էլ աշխատանքների շարունակությանը խանգարել է այդ հատվածում գտնվող ծառը: Վարչական շրջանի աշխատակազմի միջամտությունից հետո` հաջորդ օրը, «Վեոլիաթիմը» կարողացել է ամբողջությամբ վերացնել վթարն ու վերականգնել մնացած շենքերի ջրամատակարարումը:
Ընկերությունից հայտնում են, որ նման դեպքերում, երբ թույլ են տրված անօրինակություններ, «Վեոլիա Ջուր» ընկերությունը չունի պարտավորություն անվերջ դրսևորել բարի կամք և լուծել ու կարգավորել նման խնդիրները: Ընկերությունը ստիպված պետք է կառուցի նոր շրջանցող ջրագիծ, որը ավելորդ ֆինանսական ծախս և ժամանակ է պահանջում:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2767 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3919 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին