211652_close_icon

Արթուր Բրոյանը եզրափակչում է, Յուրիկ Մխիթարյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

views-count1369 դիտում article-date 22:28 01-08-2023
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնության երկրորդ մրցումային օրը հաջող է հանդես եկել 51 կգ քաշային Արթուր Բրոյանը։

Հայ ըմբիշը նախ տուշեով հաղթել է իրանցի ըմբիշին, ապա ժամանակից շուտ, 8-0 հաշվով՝ թուրքմեն մարզիկին և դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ տուշեով հաղթել է հնդիկ ըմբիշին և դուրս է եկել եզրափակիչ։ Այսօր ավելի վաղ կիսաեզրափակիչ դուրս եկած 45 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը պարտվել է և վաղը կմրցի բրոնզե մեդալի համար։

Նմանատիպ նյութեր