29032 դիտում
13:44 02-08-2023
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Mercedes-ն ու Лада-ն, վերջինն էլ բախվել է կայանված Лада-ին. կան վիրավորներ. ժամանել է մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևան Արմավիր ավտոճանապարհի 27 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 37-ամյա Արմինե Հ.-ի վարած Mercedes մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 69-ամյա Սերգո Ս.-ի վարած Лада մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Արմավիրի մարզի բնակիչ Հարություն Ե.-ին պատկանող Лада մակնիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով վարորդներից Սերգո Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, իսկ Արմինե Հ.-ն՝ Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Պողոսյանը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտակ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վաչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի, քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Лада-ի գազաբալոնը պոկվել է և մոտ 20 մ շպրտվել:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 98+
98+