38291 դիտում
18:56 16-06-2023
Շղթայական ավտովթար-վրաերթ Արագածոտնի մարզում․ Audi-ն Աշտարակում բախվել է կայանված Chevrolet-ին, որը վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջնակին, Audi-ն բախվել է կայանված Range Rover, վերջինն էլ կայանված Toyota-ին․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հունիսի 16-ին, շղթայական ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 17։20-ի սահմաններում Audi մակնիշի ավտոմեքենան Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցում դեպի սովետական տարիներից հայտնի «Աշտարակ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ բախվել է կայանված Chevrolet մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Chevrolet-ն առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել նշված վայրով անցնող մոտ 12-ամյա աղջնակին, ապա Audi-ն էլ բախվել է կայանված Range Rover-ին, որն էլ բախվել է կայանված Toyota Alphard-ին,
Վրաերթի ենթարկված երեխային առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր երեխային մինչև «Աշտարակ» ԲԿ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Աշտարակ ԲԿ-ից էլ երեխային ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի առաջին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի, գումարտակի ծառայության տեսուչ Արգամ Մելիքյանի, վաշտի հրամանատար Սուրեն Անանյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արթուր Մելքոնյանը և Գարեգին Մովսիսյանը։
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանն ու նույն բաժնի անչահափահասների գործերի բաժանմունքի պետ Հարություն Գևորգյանը։
Վթար-վրաերթի մասին ՊԾ Արագածոտի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Կարեն Գրիգորյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նարեկ Քասյանի գլխավորությամբ։
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Ն․ Քասյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։
Ոստիկանությունն ու Քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 104+
104+