211652_close_icon
views-count1564 դիտում article-date 22:11 03-08-2023

Փյունիկը հաղթեց Կալմարին և դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» հյուրընկալել էր շվեդական «Կալմարին»։

Երևանյան թիմը հաղթանակ տարավ 2։1 հաշվով։ Հանդիպման 75-րդ րոպեին շքեղագույն գոլի հեղինակ է դարձել փյունիկցիների ավագ Արտակ Դաշյանը՝ սեփական կիսադաշտից գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը։ Եւս 2 րոպե անց Հովհաննես Հարությունյանը կրկնապատկել է հանդիպման հաշիվը։ Խաղի հիմնական ժամանակի վերջին րոպեներին մրցակցին հաջողվել է կրճատել հաշվի տարբերությունը։

Եղիշե Մելիքյանի գլխավորած «Փյունիկը» դիմակայության ընդհանուր 4։2 հաշվով հաղթեց «Կալմարին»՝ դուրս գալով Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության 3-րդ փուլ։ Որակավորման 3-րդ փուլում «Փյունիկը» կմրցի «Բուդյո Գլիմտ» - «Բոհեմիանս» զույգի հաղթողի հետ․ դիմակայության առաջին խաղում նորվեգական «Բուդյո Գլիմտը» հաղթել է 3։0 հաշվով։

3-րդ փուլ դուրս գալուն մոտ էր նաև «Ուրարտուն»․ գործող չեմպիոնը հյուրընկալել էր ռումինական «Ֆարուլին» և ինչպես արտագնա խաղում, այնպես էլ երևանյան մրցավեճում մրցակիցը հաղթեց 3։2 հաշվով։ Ի դեպ, «Ուրարտուն» Նանա Անտվիի և Լեոն Սաբուայի գոլերի շնորհիվ առջևում էր 2։0 հաշվով, սակայն բաց թողեց բաղձալի առավելությունը։

Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը լքում է Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունը։

Նմանատիպ նյութեր