18172 դիտում
17:45 04-08-2023
Ավտովթար՝ Կոտայքի մարզում. 24-ամյա վարորդը Nissan-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում . օպերատիվ են գործել ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ, 24-ամյա Ագնեսա Բ.-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 37 կմ հատվածում դեպի Իջևան ընթանալիս բախվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշին և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+