211652_close_icon
views-count23024 դիտում article-date 17:41 19-12-2023

Կոտայքի մարզում բեռնատարը մերկասառույց ճանապարհի պատճառով մասամբ հայտնվել էր ճանապարհի մեջտեղում. վարորդը մի քանի ժամ մնացել է պատանդի կարգավիճակում. օպերատիվ են գործել Կոտայքի մարզի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում, և պատճառը առատ ձյան հետևանքով առաջացած մերկասառույցն է: 

Ժամը 03:00-ից մինչև առավոտյան 11:00-ը Volvo մակնիշի բեռնատարը Երևան-Ձորաղբյուր ավտոճանապարհի կամրջի հարևանությամբ մերկասաույցի պատճառով չի կարողացել շարունակել երթևեկությունը, ու արդեն լուսաբացին բեռնատարի վարորդն ու նրա ընկերները կարողացել են մեծ դժվարությամբ ավտոմեքենան նշված վայրից հեռացնել: 

Այդ ընթացքում վարորդների անվտանգությունը ապահովում էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները: 

Միայն ժամեր անց ժամանել են Կոտայքի ճանշինից, ու համոզում էին, թե ճանապարհը անցանելի է եղել, ու իրենք աղ ու ավազ էին լցրել: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր