Վիրահայոց թեմի առաջնորդը ցավակցել է Ռաճայում զոհվածների ընտանիքներին
Վիրահայոց թեմի մամլո դիվանը հրապարակել է Վիրահայոց Թեմի առաջնորդ Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի ցավակցական հեռագիրը Ռաճայում, Շովի հանգստավայրում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին։
«Սրտի ցավով տեղեկացանք Վրաստանի Ռաճայի տարածաշրջանի Շովիի հանգստավայրում տեղի ունեցած մահասարսուռ բնական աղետի բերած ողերգության մասին, որին հետևեցին մարդկային զոհեր, անհայտ կորածներ և հսկայական ավերածություններ:
Վիրահայոց Թեմի առաջնորդ Հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի, հոգևոր դասի, աշխարհիկ կազմի և բոլոր հավատացյալների անունից ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին և կիսում նրանց վիշտը։
Վիրահայոց թեմի եկեղեցիներում աղոթք է բարձրացվում առ Աստված՝ անհայտ կորածներին իրենց ընտանիքներին վերադառնալու, իսկ տուժածներին առողջություն պարգևելու խնդրանքով», - ասվում է հրապարակված հաղորդագրության մեջ։