14887 դիտում
22:48 06-08-2023
Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. Volkswagen Vento-ում հրդեհ է բռնկվել. այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի. ժամանել է մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառվարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Մեծամոր քաղաքի վարչական տարածքում, արգաչափի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Մեծամորի թիվ 27 հրշեջ փրկարարկան ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտակ Հակոբյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանն ու Ոստիկանության Մեծամորի բաժնի պետ Սամվել Խմելյանը:
Հրշեջները մարել են Volkswagen Vento-ում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի և ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+