211652_close_icon
views-count5908 դիտում article-date 17:42 10-08-2023

Ինչո՞ւ էին աղմկում հարժիսցիները․ Aravot.am

Սյունիքի մարզի Տաթեւ համայնքի Հարժիս գյուղի բնակիչները, օգոստոսի 10-ին, ժամը 11-ին մի քանի րոպեով փակել էին Մ2  Երեւան-Մեղրի մայրուղու Գորիս-Սիսիան հատվածը։

Բողոքավորները պահանջում էին հստակ նշել, թե երբ են նորոգելու մայրուղուց դեպի գյուղ տանող 6 կմ ճանապարհը։ Հետաքրքիր է, որ մոտ 30 տարի այս ճանապարհը չի նորոգվել, ու արդեն, երբ նախագածային բոլոր փաստաթղթերը պատրաստ էին, հարժիսցիները որոշեցին ճանապարհ փակել:

Aravot.am-ի տեղեկություններով՝  Տաթեւ համայնքի ղեկավար Սամվել Լալայանը մի քանի օր առաջ տեղյակ էր պահել գյուղի բնակիչներին՝ նշելով, որ մի քանի օրից հետո կհայտարարվի մրցույթ՝ ընտրելու համար ճանապարհը նորոգող ընկերությունը։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից Aravot.am-ին տեղեկացրին, որ երբեք Հարժիսի բնակիչների կողմից ճանապարհի վատ վիճակի առնչությամբ բողոքներ չեն եղել։ «Ճանապարհին կատարված ուսումնասիրությունների արդյունքում որոշվել է հիմնանորոգել Տ-8-56, /Մ-2/ – Հարժիս ավտոճանապարհի կմ 0+000 – կմ 8+000 հատվածը, եւ 2022թ. հուլիսի վերջին հայտարարվել է նախագծերի պատրաստման եւ ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման մրցույթ (նշենք, որ մանրամասն նախագիծ իրականացնելու համար ժամանակ է անհրաժեշտ)։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
 

Նմանատիպ նյութեր