211652_close_icon
views-count1726 դիտում article-date 09:58 12-08-2023

ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանի որդու մասնակցությամբ միջադեպի գործով ուշագրավ որոշում է կայացվել. դանակահարված փոխգնդապետի որդին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ոստիկանության նախկին գնդապետ Վարդան Նադարյանի որդու դանակահարության գործով ուշագրավ որոշում է կայացվել։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը գործով անցնող մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդման ժամկետը կասեցրել է՝ դատահետքաբանական փորձաքննության հիմքով։

Գրել էինք, որ ոստիկանության նախկին գնդապետ Վարդան Նադարյանի որդու դանակահարության գործով անցնում է նաեւ Սահմանադրական դատարանի դատավոր Արթուր Վաղարշյանի որդին` Արեգ Վաղարշյանը: Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ նա ձերբակալվել է, ավել ուշ դատարանը Արեգ Վաղարշյանին ազատ էր արձակել:

Տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթն անձամբ փորձել էր պարզել ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանից, ինչին ի պատասխան՝ նա ասել էր. «Իմ որդին իրականում այնտեղ ներկա է եղել, ինքը ականատես է։ Ես բոլոր պետական մարմիններին վստահում եմ, իրենք օբյեկտիվ քննությունը կիրականացնեն, եւ դուք օբյեկտիվ ճշմարտությունը կիմանաք»:

Հիշեցնենք, որ Shamshyan.com-ը գրել էր, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի 38/1 հասցեում կրակոցներ էին հնչել, եւ հիվանդանոց էր տեղափոխվել ոստիկանության նախկին գնդապետ Վարդան Նադարյանի որդին` 35-ամյա Էդուարդ Նադարյանը, որի մարմնի վրա առկա էին եղել սուր կտրող-ծակող գործիքով արված 10-ից ավելի հարվածի հետքեր:

Իսկ, ահա, նշված շենքի բակում հայտնաբերել էին արնանման հետքեր, ատրճանակ, 2 փամփուշտ։ Թե որն է եղել ոստիկանության գնդապետի որդուն դանակի բազմաթիվ հարվածներ հասցնելու եւ կրակոցներ արձակելու պատճառը, իրավապահները դեռեւս պարզում են»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր